ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Տարածաշրջանի բոլոր երկրներին պետք է ներառել Սիրիայի հարցով բանակցություններում

Տարածաշրջանի բոլոր երկրներին պետք է ներառել Սիրիայի հարցով բանակցություններում
11.10.2016 | 23:40

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորման բանակցություններում պետք է ներառել տարածաշրջանի բոլոր երկրներին, Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին։

«Անհրաժեշտ են բանակցություններ՝ ուղղված Սիրիայում հակամարտության դադարեցմանը, և դրանցում ներառել և տարածաշրջանի երկրներին, և Ռուսաստանին, և Թուրքիային, և, հավելում եմ, Իրանին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում։ «Մենք ունենք բոլոր երկրների աջակցության կարիքը, որոնց վերաբերում է սիրիական ողբերգության խնդիրը»,- հավելել է նա։

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ